«Արսենալն» ու Օզիլը նոր պայմանագիր են կնքել

«Արսենալն» ու Օզիլը նոր պայմանագիր են կնքել

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Արսենալն» ու կիսապաշտպան Մեսութ Օզիլը համաձայնեցրել էին անձնական պայմանագրի կետերը: BBC Sport-ը տեղեկացնում է, որ պայմանագիրն արդեն կնքվել է:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը Լոնդոնում է մնալու մինչև 2021 թվականի ամառը: Օզիլը շաբաթական ստանալու է գրեթե 400 հազար եվրո (տարեկան 20 միլիոն): Սակայն այդ գումարը հաշվարկված է առանց հարկերի վճարման: Նա դարձել է «զինագործների» պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ համաձայնագրի ժամկետը լրանալու էր հունիսի վերջին: Մեսութն «Արսենալում» է հանդես գալիս 2013 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում