Մոուրինյու. 11 վայրկյանի ընթացքում 4 սխալ թույլ տվեցինք

Մոուրինյու. 11 վայրկյանի ընթացքում 4 սխալ թույլ տվեցինք

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Տոտենհեմից» կրած պարտությունը (0:2): Հիշեցնենք, որ լոնդոնցիները հաշիվը բացել են հանդիպան 11-րդ վայրկյանին:

«Նման գոլ բաց թողնելն աննորմալ է: Կրկնակի ցավալի է այն պատճառով, որ մեր ֆուտբոլիստները գիտեին, թե «Տոտենհեմն» ինչպես է սկսում դաշտի կենտրոնից: Մրցակցի խաղը վերլուծելու ժամանակ նրանց զգուշացրել էինք, որ սուլիչից հետո փոխանցում է կատարվում հետ, ապա հետևում է հեռահար փոխանցում դեպի Քեյնը:

Այդ 11 վայրկյանների ընթացքում պրեսինգի չդիմեցինք. դա առաջին սխալն էր: Երկրորդ սխալն օդային մենամարտը պարտվելն էր, երրորդը` մենապայքարը զիջելը և չորրորդը` Էրիկսենին առանց հսկողության թողնելը»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «The Telegraph»-ը:

55-ամյա մասնագետը նաև հայտարարել է, թե ինչպիսին է տեսնում «Մանչեսթեր Յունայթեդի» ապագան.

«2020 թվականին ավելի ուժեղ ենք լինելու, քան հիմա: Մենք շարունակելու ենք պայքարել բոլոր տիտղոսների համար, սակայն այլ կազմ ենք ունենալու: Ապագային նայելով տեսնում եմ, որ լինելու ենք բոլոր տիտղոսների իրական հավակնորդ: Հենց այդ մակարդակին ենք ցանկանում հասնել»,- եզրափակել է Մոուրինյուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում