Մարեզը գործադուլ է հայտարարել «Լեսթերին»

Մարեզը գործադուլ է հայտարարել «Լեսթերին»

«Լեսթերի» եզրային հարձակվող Ռիյադ Մարեզն ակումբին գործադուլ է հայտարարել: Espn.com-ը գրում է, որ ալժիրցին նման քայլի է դիմել, քանի որ «աղվեսները» հրաժարվել են նրա տրանսֆերը 74 միլիոն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Սիթիին»: Այդ մերժումից հետո «քաղաքայինները» դադարեցրել են բանակցությունները:

Մի քանի օր առաջ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել միանալու մանչեսթերցիներին, ինչի համար պաշտոնական տրանսֆերային դիմում է ներկայացրել «Լեսթերին»: Անգլիայի նախկին չեմպիոնները նրա համար 100 միլիոնից ավելին են պահանջել:

Մարեզն արդեն բաց է թողել «Էվերթոնի» դեմ երեկ կայացած խաղը (1:2), ինչպես նաև դրան նախորդած մարզումը:

Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 24 խաղում վինգերն 8 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում