Հայաստանի և Ուզբեկստանի չեմպիոնների խաղի դրամատիկ ավարտը
01/02/2018 21:41
Նմանատիպ
Փետրվարի 1-ին «Ալաշկերտն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում: Մրցակիցը Ուզբեկստանի ուժեղագույն ակումբն էր` Տաշքենդի «Լոկոմոտիվը»։ Հայաստանի և Ուզբեկստանի չեմպիոնների հանդիպումն անցավ լարված պայքարում և ավարտվեց ոչ-ոքի արդյունքով՝1:1:
Աբրահամ Խաշմանյանի թիմը խաղը սկսեց հետևյալ կազմով.
Արսեն Բեգլարյան, Գագիկ Դաղբաշյան, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, փորձարկվող ֆուտբոլիստ, Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Միհրան Մանասյան, Ուրոշ Նենադովիչ:
Բելեկում կայանալիք երկրորդ ստուգողական խաղում «Ալաշկերտը» փետրվարի 4-ին կհանդիպի Ղազախստանի Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Կիզիլ-Ժար»-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում