Օզիլը հաստատեց պայմանագրի երկարաձգումը

Օզիլը հաստատեց պայմանագրի երկարաձգումը

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պաշտոնապես երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը:

Գերմանացին իր սոցիալական էջերի միջոցով հայտնել է, որ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: 29-ամյա ֆուտբոլիստը դառնալու է լոնդոնցիների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նրա տարեկան աշխատավարձը կազմելու է շաբաթական 400 հազար եվրո (մինչև հարկերի վճարումը):

Հիշեցնենք, որ Օզիլն «Արսենալում» է խաղում 2013 թվականից:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում