Լևոն Արոնյանի նոր տիտղոսը (կատարված քայլեր)

Լևոն Արոնյանի նոր տիտղոսը (կատարված քայլեր)

Այսօր ավարտվեց Ջիբրալթար-Մասթերս շախմատային խոշոր մրցաշարը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 10 տուրերից հետո վաստակել է 7,5 միավոր ու ևս 6 շախմատիստների հետ կիսել առաջին տեղը: Չեմպիոնին որոշելու համար այդ 7 խաղացողներից ընտրվել են լրացուցիչ ցուցանիշներով լավագույն 4-ը և նրանք արագ շախմատի կանոններով փլեյ-օֆֆ են խաղարկել:

35-ամյա հայ գրոսմայստերը կիսաեզրափակչում երկու հաղթանակ է տոնել հունգարացի Ռիխարդ Ռապապորտի նկատմամբ ու մտել եզրափակիչ:

Որոշից դիմակայության ընթացքում Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, ուստի նշանակվել է կայծակնային շախմատի երկու պարտիաներ: Սև խաղաքարերով Լևոնը լավ է պաշտպանվել ու ոչ-ոքի է կորզել:

Սպիտակներով Արոնյանը հենց խաղասկզբում առավելություն է ստացել, որը հետագայում զարգացրել է և ճիշտ փոխանակումների շնորհիվ վերջ դրել ֆրանսիացու բոլոր հույսերին: 50-րդ քայլից հետո Մաքսիմը հանձնվել է:

Կատարված քայլեր

Նշենք, որ Արոնյանն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է հաղթել այս մրցաշարում: 2005 թվականին նա չեմպիոնի տիտղոսը կիսել է ևս 4 շախմատիստների հետ: 2007 թվականին Ջիբրալթար-Մասթերսի չեմպիոն է դարձել Վլադիմիր Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում