«Լևանտե» – «Ռեալ». Ռոնալդուն կմասնակցի խաղին

«Լևանտե» – «Ռեալ». Ռոնալդուն կմասնակցի խաղին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ արտագնա խաղին:

«Marca»-ն հայտնում է, որ պորտուգալացին վերջին երկու օրերին չի մարզվել թիմի ընդհանուր խմբում: 32-ամյա ֆուտբոլիստը պարապմունքներն անցկացրել է մարզասրահում: Կրիշտիանուն ոտքի մկանային ցավեր ունի, սակայն սպասվում է, որ նա կկարողանա մասնակցել մրցավեճին: Պորտուգալացին վերջին երկու խաղերում 4 գոլ է խփել:

Նշենք, որ «Լևանտե» – «Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 3-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում