Էմերին Մոուրային «առնետ» լինելու մեջ է կասկածել

Էմերին Մոուրային «առնետ» լինելու մեջ է կասկածել

Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Պարի Սեն Ժերմենը» 28,5 միլիոն եվրոյով «Տոտենհեմին» է վաճառել եզրային հարձակվող Լուկաս Մոուրայի տրանսֆերը:

«Le Parisien»-ը վստահեցնում է, որ փարիզցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին որոշել է բաժանվել բրազիլացուց, որովհետև նրան կասկածել է «առնետ» լինելու մեջ:  Բասկ մասնագետը կարծում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը հենց այն խաղացողներից մեկն է, ով մամուլին գաղտնի հայտնել է թիմի մասին տեղեկություններ: Այդ տեղեկությունները եղել են ներքին կոնֆլիկտների ու այլ հանգամանքների մասին:

Էմերին վստահ է, որ մյուս դավաճանը Հատեմ Բեն Արֆան է, ով զրկված է խաղային պրակտիկայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում