«Ռեալը» միակն է, որ հունվարին տրանսֆեր չի կատարել. Լա լիգայի ցուցանիշները

«Ռեալը» միակն է, որ հունվարին տրանսֆեր չի կատարել. Լա լիգայի ցուցանիշները

2018 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանը ռեկորդային է դարձել իսպանական ակումբների համար: Պրիմերան ներկայացնող թիմերը 315 միլիոն եվրոյի տրանսֆեր են կատարել,- տեղեկանում ենք espnfc.com-ից: Այդ գումարից 154 միլիոնը եղել է ֆուտբոլիստների վաճառքից ստացած միջոցները:

Միակ ակումբը, որը տրանսֆերային բոլոր տեսակի գործարքների (առք, վաճառք, վարձավճար) չի մասնակցել, դարձել է Մադրիդի «Ռեալը»: «Արքայական ակումբը» մոտ է եղել միայն Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային ձեռք բերելուն, սակայն թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկացել թիմում փոփոխություն կատարել:

Տրանսֆերային շուկայում Լա լիգայի ամենաակտիվ թիմերը եղել են «Լևանտեն», «Մալագան» և «Լաս Պալմասը»: Այդ ակումբները 7-ական գործարք են գրանցել:

«Բարսլեոնան» իր պատմության ամենախոշոր տրանսֆերն է կատարել` 120 միլիոն եվրոյով գնելով «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին: «Վիլյառեալն» իր պատմության ամենաթանկ վաճառքն է գրանցել: 40 միլիոն եվրոյի դիմաց չինական «Բեյցզին Գոյան» է տեղափոխվել հարձակվող Սեդրիկ Բակամբուն:

Հատկանշական է, որ Իսպանիայի ու Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիաների համագործակցության շրջանակում Պրիմերայի ու Սեգունդայի տարբեր թիմերում հայտնվել են արաբական այդ երկրի 9 ֆուտբոլիստներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում