Մարսելինո. «Բարսելոնային» հաղթելն անհնար է թվում, բայց կփորձենք հերոսանալ

Մարսելինո. «Բարսելոնային» հաղթելն անհնար է թվում, բայց կփորձենք հերոսանալ

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալն ամփոփել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ կայացած առաջին խաղը: «Կամպ Նոու» մարզադաշտում «չղջիկները» պարտվել են 0:1 հաշվով:

«Մեզ համար սա լավ արդյունք չէ, սակայն մրցունակ մակարդակ ցուցադրեցինք: Դիմակայության հաղթողի հարցը դեռ բաց է մնում, բայց պատասխան մրցավեճում շատ դժվարությունների միջով պետք է անցնենք: Պայքարելու ենք ամբողջ ուժով: «Բարսելոնային» հաղթելն անհնար է թվում, սակայն կփորձենք հերոսանալ:

Մրցակցի հարկի տակ գրեթե կատարյալ պաշտպանվեցինք: Մեսսիին ու մյուս ֆուտբոլիստներին վերահսկելու համար միայն այդպես է հնարավոր պայքարել: Կատալոնացիներն ընթացիկ մրցաշրջանում միայն երկու արտագնա խաղում գոլ չեն խփել: Հուսով եմ` մեր դեմ մրցավեճը կլինի երրորդը: Մեծ ակնկալիքներ ունեմ «Մեստալիայի» երկրպագուներից, ապավինում եմ նրանց օգնությանը»,- իսպանացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:

«Վալենսիա» – «Բարսելոնա» պատասխան խաղը կկայանա փետրվարի 8-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում