Ֆուտբոլիստին հարվածած մրցավարը որակազրկվել է 3 ամսով (տեսանյութ)

Ֆուտբոլիստին հարվածած մրցավարը որակազրկվել է 3 ամսով (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Նանտ» – «Պարի Սեն Ժերմեն» խաղի (0:1) ժամանակ տանտերերի պաշտպան Դիեգո Կարլոսին հարվածած մրցավար Տոնի Շապրոնը որակազրկվել է երեք ամսով: Եվս երեք ամսվա որակազրկում նախատեսված է որպես պայմանական պատիժ:

Նման որոշում է կայացրել Լիգա 1-ի կարգապահական կոմիտեն,- հայտնում է skysports.com-ը:

Հիշեցնենք, որ այդ հանդիպման խաղավերջում Դիեգո Կարլոսը պատահաբար բախվել է մրցավարին, որի պատճառով վերջինս ընկել է: Շապրոնը մտածել է, որ բրազիլացին նրան միտումնավոր է հրել և ոտքով հարվածել է նրան։ Բարձրանալուց հետո մրցավարը երկրորդ դեղին քարտն է ցույց տվել պաշտպանին ու հեռացրել է խաղադաշտից:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում