Կլոպ. Կոուտինյոյին փոխարինողը «Լիվերպուլին» շատ թանկ կարժենար

Կլոպ. Կոուտինյոյին փոխարինողը «Լիվերպուլին» շատ թանկ կարժենար

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուգեն Կլոպը բացատրել է, թե ինչու «Բարսելոնա» տեղափոխված Ֆիլիպե Կոուտինյոյի փոխարեն անգլիական ակումբն այլ ֆուտբոլիստ չի հրավիրել:

«Իհարկե, կարող էինք որևէ մեկին գնել, բայց ձմռանը դա ակումբին խելահեղ գումար կարժենար: Ամռանն ամեն ինչ այլ կերպ կլինի: Չեմ կարծում, թե ցանկացած տեսակի համալրում կբարելավեր իրավիճակը:

Մարդիկ բղավում են. «Գնեք այս կամ այն ֆուտբոլիստին», որովհետև մեր թիմից որևէ մեկն այլ թիմ է տեղափոխվել կամ վնասվածք ստացել: Բայց նման իրավիճակը կարող է վնասել նորեկին, ինչպես նաև վնասվածք ստացած այդ խաղացողին»,- գերմանացու խոսքերն է մեջբերում espn.com-ը:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին «Լիվերպուլը» 120 միլիոն եվրոյով վաճառել է Կոուտինյոյի տրանսֆերը: Մերսիսայդցիները կարող են ևս 40 միլիոն եվրոյի պարգևավճար ստանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում