Բատշուայիի հիասքանչ նորամուտը. «Բորուսսիան» վերջապես հաղթեց (տեսանյութ)

Բատշուայիի հիասքանչ նորամուտը. «Բորուսսիան» վերջապես հաղթեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրը մեկնարկել է «Քյոլն» – «Բորուսսիա» մրցավեճով: Դորտմունդցիները հաղթել են 3:2 հաշվով: Ռուրյան թիմը երեք անգամ հաշվի մեջ առաջ է եղել, սակայն «այծերը» երկու դեպքում հավասարացրել են այն ու մինչև վերջ պահպանել ինտրիգը:

«Բորուսսիայի» կազմում արդյունավետ է մեկնարկել հարձակվող Միշի Բատշուային, ով դարձել է դուբլի հեղինակ, ինչպես նաև կատարել է գոլային փոխանցում: Բելգիացու ևս մեկ գոլ չեղյալ է հայտարարվել տեսակրկնությունից հետո (խաղից դուրս վիճակ): Հաղթական գնդակը խփել է Անդրե Շյուրլեն, ով աչքի է ընկել գեղեցիկ հարվածով: Տանտերերի կազմում աչքի են ընկել Սայմոն Ցոլերն ու Խորխե Մերեն:

Պետեր Շտեգերի թիմը վերջ է դրել 3 անընդմեջ ոչ-ոքիների շարքին և 2018 թվականին առաջին հաղթանակն է տոնել: Դորտմունդցիները նվազագույնը մեկ օրով բարձրացել են երկորրդ հորիզոնական (34 միավոր), իսկ «Քյոլնը» 13 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Բունդեսլիգա. 21-րդ տուր
«Քյոլն» – «Բորուսսիա» Դ.` 2:3
Գոլերը՝ Ցոլեր (60), Մերե (70) – Բատշուայի (35, 62), Շյուրլե (84)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում