ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տոնեց «Լիլի» նկատմամբ (տեսանյութ)

ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տոնեց «Լիլի» նկատմամբ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենն» արտագնա խաղում խոշոր հաշվով առավելության հասավ «Լիլի» նկատմամբ։ Փարիզյան թիմը 3 անպատասխան գոլ խփեց․ աչքի ընկան Յուրի Բերիչեն, Նեյմարը և Ջովանի Լո Չելսոն։

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 62 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Մարսելին» գերազանցելով 11 միավորով։ «Լիլը» 25 միավորով 17-րդ տեղում է։

Ֆրանսիա, Լիգա 1

«Լիլ» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 0։3
Գոլերը՝ Բերիչե 45՛, Նեյմար 77՛, Լո Չելսո 87՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում