Վենգեր․ Օբամեյանգը և Մխիթարյանն ունեն մեր խաղին հարմարվելու համար անհրաժեշտ որակները

Վենգեր․ Օբամեյանգը և Մխիթարյանն ունեն մեր խաղին հարմարվելու համար անհրաժեշտ որակները

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ հանդիպման (5:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Այսօր մենք շատ ավելի սուր և արագ ֆուտբոլ ցուցադրեցինք, քան «Սուոնսիի» հետ նախորդ խաղում։ Սա, ասես, «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպման կրկնությունը լիներ․ այն ժամանակ էլ 20-րդ րոպեից հետո հաղթում էինք 4։0 հաշվով։ Կարծում եմ՝ թիմի արագությունը, ինչպես նաև գրոհները, շատ տպավորիչ էին։

Մխիթարյանի և Օբամեյանգի խաղի մասին դեռ վաղ է խոսել, բայց կարծում եմ՝ նրանք ունեն բոլոր որակները, որպեսզի հարմարվեն այն խաղին, որը մենք ցանկանում ենք ցուցադրել։ Նրանք շատ արագ ֆուտբոլիստներ են, պայքարում են գնդակի համար։ Սրանք շատ դրական ազդակներ են։

Ինչ վերաբերվում է նրան, որ Լյակազետը մնացել էր պահեստայինների նստարանին, ապա կարող եմ ասել՝ գոհ եմ նրանից։ Պարզապես մենք չէինք կարող վաճառել Սանչեսին, Ժիրուին, Ուոլքոտին և ոչ ոքի ձեռք չբերել։ Օբամեյանգը չի խաղալու Եվրոպա լիգայում․ այնպես որ՝ բոլորն էլ խաղալու հնարավորություն կունենան,- Վենգերի խոսքը մեջբերված է BBC.com-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում