«Ռեալը» չկարողացավ հաղթել «Լևանտեին» (տեսանյութ)

«Ռեալը» չկարողացավ հաղթել «Լևանտեին» (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» շարունակում է միավորներ կորցնել Իսպանիայի առաջնությունում։

22-րդ տուրում գործող չեմպիոնն արտագնա հանդիպում անցկացրեց «Լևանտեի» հետ․ «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում կայացած խաղում թիմերը երկուական գոլ խփեցին։ Հաշիվը 11-րդ րոպեին բացեց Սերխիո Ռամոսը։ Խաղակեսի վերջնամասում Էմանուել Բոատենգը վերականգնեց հավասարությունը։ 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Իսկոն Կարիմ Բենզեմայի փոխանցումից առաջ մղեց սերուցքայիններին», սակայն 8 րոպե անց Ջամպաոլո Պացինին խփեց «Լևանտեի» երկրորդ գոլը։

Այս հանդիպումից հետո «Ռեալն» ունի 39 միավոր (21 խաղ) և շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը, իսկ «Լևանտեն» 20 միավորով 17-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լևանտե» – «Ռեալ Մադրիդ»՝ 2։2
Գոլերը՝ Բոատենգ 42՛, Պացինի 89՛ – Ռամոս 11՛, Իսկո 81՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում