«Ինտերի» առանց հաղթանակների շարքը շարունակվում է (տեսանյութ)

«Ինտերի» առանց հաղթանակների շարքը շարունակվում է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Կրոտոնեին»` 1:1: 23-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Էդերը, իսկ պատասխան գոլն արձանագրվեց 60-րդ րոպեին՝ աչքի ընկավ Անդրեա Բարբերիսը։

«Ինտերն» Իտալիայի առաջնությունում արդեն 8 հանդիպում է՝ հաղթանակ չի տոնում․ վերջին անգամ Լուչանո Սպալետիի թիմը հաղթել է դեկտեմբերի 3-ին՝ 5։0 հաշվով առավելության հասնելով «Կիևոյի» նկատմամբ։

Այժմ միլանյան թիմն ունի 45 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Կրոտոնեն» 20 միավորով 17-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում