Նեյմար․ Շատ եմ ցանկանում խաղալ «Ռեալի» հետ
04/02/2018 14:13
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումներին։ Առաջին խաղը կայանալու է փետրվարի 14-ին, Մադրիդում։
-Շատ եմ ցանկանում խաղալ «Ռեալի» հետ, ավելի շատ, քան որևէ այլ թիմի։ Մենք մանրակրկիտ պատրաստվում ենք այդ խաղին, և ես ցանկանում եմ, որ հանդիպման օրը հնարավորինս շուտ գա,- Նեյմարի խոսքը փոխանցում է «Marca»-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում