Զիդան․ Այս ամենն ինձ շատ է անհանգստացնում

Զիդան․ Այս ամենն ինձ շատ է անհանգստացնում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Լևանտեի» հետ հանդիպման (2:2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը, հատկապես առաջին կեսում։ Երկրորդ կեսում պետք է պահպանեինք հաղթական հաշիվը, բայց արդյունքում 2 միավոր կորցրեցինք։ Սա նշանակում է, որ պետք է ավելի շատ աշխատենք։ Այս ամենն ինձ շատ է անհանգստացնում։ Մրցակիցը 4 հնարավորություն ունեցավ և 2 գոլ խփեց։

Ես շարունակելու եմ ասել, որ Պրիմերայում ոչինչ որոշված չէ։ Դեռ շատ միավորներ են խաղարկվելու։ Այսօր մենք կրկին միավորներ կորցրեցինք՝ ունենալով առավելություն։ Պետք է երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեինք, սակայն չստացվեց։ Եթե մեկ բառով նկարագրեմ այս հանդիպումը, ապա կասեմ՝ ահավոր,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում