«Յուվենտուսը» 7 գնդակ ուղարկեց «Սասուոլոյի» դարպասը (տեսանյութ)

«Յուվենտուսը» 7 գնդակ ուղարկեց «Սասուոլոյի» դարպասը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ջախջախեց «Սասուոլոյին»։ Թուրինցիները 7 անպատասխան գնդակ խփեցին Անդրեա Կոսիլյիի պաշտպանած դարպասը․ մեկական անգամ աչքի ընկան Ալեքս Սանդրոն և Միրալեմ Պյանիչը, դուբլ ձևակերպեց Սամի Խեդիրան, հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուայինը։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 57 միավոր ունեցող «Նապոլին» տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Սասուոլոն» ունի 22 միավոր և զբաղեցնում է 15-րդ տեղը։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Յուվենտուս» – «Սասուոլո»՝ 7։0
Գոլերը՝ Սանդրո 9՛, Խեդիրա 25՛, 28՛, Պյանիչ 38՛, Իգուային 63՛, 74՛, 83՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում