Կորեայի գոլը հաղթական էր «Ատլետիկո» – «Վալենսիա» խաղում (տեսանյութ)

Կորեայի գոլը հաղթական էր «Ատլետիկո» – «Վալենսիա» խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում․ «Ատլետիկոն» հյուրընկալեց «Վալենսիային» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման միակ գոլը 59-րդ րոպեին խփեց Անխել Կորեան։

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի թիմն ունի 49 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 9 միավորով։ «Վալենսիան», երրորդ անընդմեջ պարտությունը կրելով, մնաց 40 միավորով՝ երրորդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում