Գրաներոն` Պիկեի մասին. Սանդրանքներով զբաղվողը չպետք է հարգանք ակնկալի

Գրաներոն` Պիկեի մասին. Սանդրանքներով զբաղվողը չպետք է հարգանք ակնկալի

«Էսպանյոլի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոն ամփոփել է «Բարսելոնայի» դեմ Պրիմերայի 22-րդ տուրի խաղը, ինչպես նաև խոսել է մրցակցի պաշտպան Ժերար Պիկեի հասցեին հնչած սուլոցների մասին:

Կատալոնացի ֆուտբոլիստն այդ ակումբների միջև նախորդ խաղից հետո «Էսպանյոլն» անվանել էր «Թիմ Կորնելյայից»: «Թութակներն» իրենց տնային խաղերն անցկացնում են «Բարսելոնայի» մերձակայքում գտնվող Կորնելյայում: Երեկ կայացած հանդիպման ժամանակ Պիկեն գոլ է խփել ու այն տոնել «Էսպանյոլի» երկրպագուներին լռեցնելու ժեստով:

«Մենք պետք է հաղթեինք: Երկրպագուները կարող են գոհ լինել մեր ելույթից, սակայն հիասթափված ենք արդյունքից: Հաղթանակը հսկայական նշանակություն կունենար ակումբի համար:

Պիկեի ժե՞ստը: Երբ մի մարդ զբաղվում է սադրանքներով, չի կարող հարգանք ակնկալել: Իհարկե, մենք չենք ենթարկվում սադրանքներին և նման կերպ չենք պատասխանում»,- Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում