Պոչետինո. Մենք «Լիվերպուլից» շատ, շատ, շատ ավելի լավ էինք խաղում

Պոչետինո. Մենք «Լիվերպուլից» շատ, շատ, շատ ավելի լավ էինք խաղում

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Պոչետինոն ամփոփել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ կայացած խաղը (2:2)

«Երկրպագուների համար շատ հետաքիքր խաղ էր: Հանգիստ էի, որովհետև իմ թիմը շատ հաջող էր գործում: Տպավորություն կա, որ երկու միավոր կորցրեցինք: Մենք «Լիվերպուլից» շատ, շատ, շատ ավելի լավ էինք խաղում:

Մեր օգտին երկու 11-մետրանոցները ճիշտ էին նշանակված: Մարդիկ հաճախ են դժգոհում մրցավարներից, սակայն պետք նաև խոսել այն ժամանակ, երբ նրանք ճիշտ են լինում: Սա այդ դեպքն էր:

Վանյաման ֆանտաստիկ գոլ խփեց: Բացարձակապես նման բան չէինք ծրագրել: Երբ 11-մետրանոցի առաջին վրիպումից հետո Քեյնը մոտեցավ երկրորդն իրացնելուն, ամբողջովին վստահ էինք նրա վրա: Այս խաղում «Տոտենհեմը» բնավորություն ցույց տվեց»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում