Կարագեր. Սալահի պես գոլեր կարող է միայն Մեսսին խփել

Կարագեր. Սալահի պես գոլեր կարող է միայն Մեսսին խփել

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը հիացած է թիմի վինգեր Մոհամեդ Սալահի խաղից: Անգլիացին կարծիք է հայտնել «Տոտենհեմի» դեմ մրցավեճում (2:2) եգիպտացու երկրորդ գոլի մասին, որը գրանցվել է անհատական անցումից հետո:

«Սկսում են վերջանալ գովեստի խոսքերը, որոնցով կարող եմ նկարագրել Սալահի խաղը: Նրա բախտը չի բերել, որ ընթացիկ մրցաշրջանում արտակարգ խաղ է ցուցադրում Դե Բրյունեն: Եթե բելգիացին չլիներ, Մոհամեդը Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի բացարձակ ֆավորիտն էր լինելու:

Սալահն արդեն 21 գոլ է խփել՝ չլինելով կենտրոնական հարձակվող: Նա վինգեր է, ով տեղափոխվում է կենտրոն: «Տոտենհեմին» նրա խփած գնդակն անհավանական էր: Ժամանակակից ֆուտբոլում միակ մարդը, ով կարող է նման գոլեր հեղինակել, Լեո Մեսսին է»,- Կարագերի խոսքերն է մեջբերում skysports.com-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում