Ինչո՞ւ «Արսենալը» չի ամրապնդել պաշտպանությունը. Վենգերի բացատրությունը

Ինչո՞ւ «Արսենալը» չի ամրապնդել պաշտպանությունը. Վենգերի բացատրությունը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացատրել է, թե ինչն է լոնդոնցիներին խանգարել հունվարին ամրապնդել պաշտպանությունը:

«Պաշտպանության ամրապնդումը լուրջ խնդիր է յուրաքանչյուրի համար, որովհետև բոլոր ակումբներն այդ դիրքի որակյալ խաղացողներ են փնտրում: Բոլորը տեսան, որ «Մանչեսթեր Սիթին» հսկայական գումարով նոր պաշտպան գնեց (65 միլիոն եվրոյով Էմերիկ Լապորտին-խմբ.): Տեսե՞լ եք՝ նրանք վերջին երեք տարիներին որքան գումար են ծախսել պաշտպանների տրանսֆերների վրա:

Մենք նման ֆինանսական հզորություն չունենք: «Մանչեսթեր Սիթին» մեզնից երկու անգամ քիչ գոլ է բաց թողնում, բայց դա կապված է նաև նրանց հարձակման գծի հետ: Նրանք մրցակցի կիսադաշտում շատ են տիրում գնդակին, ուստի սեփական դարպասն անառիկ է մնում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հիշեցնենք, որ հունվարին «Արսենալին» են միացել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում