Ջերարդ. Մխիթարյանի և Օբամեյանգի տրանսֆերներից հետո «Արսենալը» սարսափազդու է դարձել
06/02/2018 12:55
Նմանատիպ
«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը «BT Sport»-ի եթերում կարծիք է հայտնել «Արսենալի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանի ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին:
««Էվերթոնի» դեմ մրցավեճը Մխիթարյանի և Օբամեյանգի համար փայլուն նորամուտ էր սեփական մարզադաշտում: Նրանք միասին կատարյալ զույգ են կազմում, որն արդեն տեսել ենք Դորտմունդում: Կարծում եմ` Անգլիայի բոլոր թիմերի երկրպագուները պետք է սկսեն անհանգստանալ, որովհետև այդ երկու ֆուտբոլիստների տրանսֆերներից հետո «Արսենալը» սարսափազդու է դարձել:
Բոլոր տվյալները վկայում են, որ մրցաշրջանի երկրորդ կեսում լոնդոնցիները դրական արդյունքների են հասնելու»,- ասել է անգլիացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում