Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

«L’Equipe» պարբերականը հրապարակել է Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը:

Երկրորդ տեղի համեմատ գրեթե կրկնակի առավելությամբ առաջատարն է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը: Բրազիլացին ամսական ստանում է 3 միլիոն եվրո: Նրան հետևում են ՊՍԺ-ի մյուս առաջատարները` Էդինսոն Կավանին (1,54 միլիոն) ու Կիլիան Մբապեն (1,5):

Հատկանշական է, որ ամենաբարձր վարձատրվողների թոփ-10-ից 9-ը փարիզյան ակումբի ներկայացուցիչներ: Ավելին, առաջին 13-ից 12 ֆուտբոլիստները նույնպես ՊՍԺ-ից են: Միակ բացառությունը «Մոնակոյի» ռմբարկու Ռադամել Ֆալկաոն է (9-րդ տեղ):

Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը.

1. Նեյմար («ՊՍԺ») – Ամսեկան 3,067 միլիոն եվրո

2. Էդինսոն Կավանի («ՊՍԺ») – 1,54

3. Կիլիան Մբապե («ՊՍԺ») – 1,5

4.Տյագո Սիլվա («ՊՍԺ») – 1,33

5-6. Անխել Դի Մարիա («ՊՍԺ») – 1,12

5-6. Մարկինյոս («ՊՍԺ») – 1,12

7. Տյագո Մոտտա («ՊՍԺ») – 0,87

8. Խավյեր Պաստորե («ՊՍԺ») – 0,77

9. Ռադամել Ֆալկաո («Մոնակո») – 0,75

10. Դանիել Ալվես («ՊՍԺ») – 0,7

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում