Մեսսիի տեղափոխության համար չինացիների «խորամանկ» քայլը

Մեսսիի տեղափոխության համար չինացիների «խորամանկ» քայլը

«Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբը մտադիր է ապագայում ձեռք բերել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին:

«Mundo Deportivo»-ն գրում է, որ չինական ակումբն այդ հարցում մեծ հույսեր է կապում իր պաշտպան Խավյեր Մասկերանոյի ու հարձակվող Էսեկիել Լավեսիի հետ: Նրանք հույս ունեն, որ արգենտինացի այդ ֆուտբոլիստները կկարողանան համոզել իրենց աստղային ազգականին, ով նրանց մոտ ընկերն է:

Չինական ակումբն Մեսսիին գլխապտույտ առաջարկ է կատարել, ըստ որի նա տարեկան կարող էր ստանալ «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 100 միլիոն եվրո աշխատավարձ: 30-ամյա ֆուտբոլիստը մերժել է այն, քանի որ ցանկացել է մնալ «Բարսելոնայում»: Արգենտինացին «կապտանռնագույնների» հետ նոր պայմանագիր է կնքել, որը գործելու է մինչև 2021 թվականի ամառը:

Ավելի վաղ Մեսսին հայտարարել էր, որ «բլաուգրանայից» կհեռանա միայն արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում» խաղալու համար, որտեղ կատարել է ֆուտբոլային իր առաջին քայլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում