Պորզինգիսը ծանր վնասվածք է ստացել (տեսանյութ)

Պորզինգիսը ծանր վնասվածք է ստացել (տեսանյութ)

«Նյու Յորք Նիքսի» ծանր հարձակվող Կրիստապս Պորզինգիսի համար մրցաշրջանը կարող է ավարտված դառնալ:

Լատվիացի բասկետբոլիստը «Միլուոկիի» դեմ այսօր կայացած խաղում (89:103) ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել,- հայտնում է nba.com-ը:

22-ամյա մարզիկը դանքից հետո անհաջող վայրէջք է կատարել: Խաղադաշտը նա լքել է թիմակիցների օգնությամբ: Ապաքինման ժամկետների մասին ավելի ստույգ տեղեկություն կլինի բուժզննումից հետո:

Ընթացիկ մրցաշրջանում Պորզինգիսը միջինը մեկ խաղում վաստակում է 22,9 միավոր և տիրում 6,7 անդրադարձի:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում