Մբապե․ Ռոնալդուն անկում չի ապրում

Մբապե․ Ռոնալդուն անկում չի ապրում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն, խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայության մասին, անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի ներկայիս մարզավիճակին։

-Ռոնալդուն անկում չի ապրում։ Եթե Կրիշտիանուի ներկայիս մարզավիճակն անվանեք անկումային, ապա մեծ քանակությամբ ֆուտբոլիստներ այժմ վատ մարզավիճակում են։ Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է, բայց մենք հույս ունենք՝ ՊՍԺ-ի հետ խաղերում նա աչքի չի ընկնի։ Մենք պատրաստվելու ենք խաղին՝ ուշադրություն դարձնելով մրցակցի բոլոր ուժեղ կողմերին, իսկ Ռոնալդուն ինքնին այդ ուժեղ կողմերից մեկն է,- Մբապեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Պարի Սեն Ժերմեն» առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին, իսկ պատասխան խաղը՝ մարտի 6-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում