8 ամիս անց Ռոյսը վերադառնում է խաղադաշտ

8 ամիս անց Ռոյսը վերադառնում է խաղադաշտ

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսն ապաքինվել է ծանր վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ վերադառնալ: Այդ մասին հայտնում է «Ruhr Nachrichten»-ը:

Գերմանացին աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով բաց է թողել 8 ամիս: Երկու շաբաթ առաջ նա սկսել է ամբողջ ուժով մարզվել: Հետզհետե նա ավելացրել է ծանրաբեռնվածությունը և արդեն ամբողջությամբ պատրաստ է խաղերին:

«Բորուսսիայի» առաջիկա մրցակիցը «Համբուրգն» է: Այդ հանդիպումը նախանշված է փետրվարի 10-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում