Պեդրերոլ. Եթե Զիդանը մնա «Ռեալում», Իսկոն տրանսֆերի է հանվելու

Պեդրերոլ. Եթե Զիդանը մնա «Ռեալում», Իսկոն տրանսֆերի է հանվելու

Իսպանական «El Chiringuito» ֆուտբոլային հաղորդման ժամանակ լրագրող Խոսեպ Պեդրերոլը գաղտնի տեղեկություն է հայտնել Մադրիդի «Ռեալի» մասին: Ըստ այդ տեղեկության` եթե Զինեդին Զիդանը պահպանի գլխավոր մարզչի պաշտոնը, նա ակումբին խնդրելու է տրանսֆերի հանել կիսապաշտպան Իսկոյին:

«Իսկոն հաղթեց Խամեսի հետ մրցակցությունը, սակայն ընթացիկ մրցաշրջանում լուրջ դերակատարում չունի: Զիդանին դուր էր գալիս իսպանացու խաղաոճը: Նա վստահ էր, որ Իսկոն մեծ ներդրում կունենա թիմի խաղում, կփոխի այն: Սակայն մարզիչը հիասթափվել է նրանից: Եթե ոչինչ չփոխվի, ֆրանսիացին ակումբի ղեկավարությանը խնդրելու է տրանսֆերի հանել կիսապաշտպանին»,- լրագրողի խոսքերն է մեջբերում as.com-ը:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա աշնանը նոր պայմանագիր է կնքել «սերուցքայինների» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում