Օլիմպիական խաղեր. Հայտնի է Հայաստանի դրոշակակիրը

Օլիմպիական խաղեր. Հայտնի է Հայաստանի դրոշակակիրը

Վաղը Փհենչյանի «Օլիմպիական ստադիոնում» տեղի կունենա 23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Խաղերի բացմանը Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:

Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, ինչպես նաև Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի փետրվարի 9-ին, Երևանի ժամանակով 15:00-ին:

Աղբյուրը` ՀԱՕԿ-ի պաշտոնական կայք

Հետևեք մեզ նաև Telegram-ում