Ֆրանսիայի գավաթ. Քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները

Ֆրանսիայի գավաթ. Քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները

Հայտնի են դարձել Ֆրանսիայի գավաթի քառորդ եզրափակչի զույգերը: Մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջից տեղեկանում ենք, որ այդ փուլում կայանալու է ֆրանսիական կլասիկոն` «Պարի Սեն Ժերմենը» մրցելու է Մարսելի «Օլիմպիկի» հետ: Հանդիպումը կայանալու է փարիզցիների հարկի տակ:

Քառորդ եզրափակչի զույգերը.

«Ստրասբուր» – «Շամբլի»
«Լե Արբե» – «Լանս»
«Կան» – «Լիոն»
ՊՍԺ – «Մարսել»

Խաղերն անցկացվելու են փետրվարի 27-ին ու 28-ին: Հատկանշական է, որ Լիգա 1-ի շրջանակում ՊՍԺ-ն ու «Մարսելը» հանդիպելու են փետրվարի 25-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում