«Բարսելոնան» գերազանցեց «Ռեալի» ցուցանիշը և այլ ռեկորդներ սահմանեց

«Բարսելոնան» գերազանցեց «Ռեալի» ցուցանիշը և այլ ռեկորդներ սահմանեց

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ դիմակայությունում ընդհանուր 3:0 հաշվով (1:0, 2:0) «Վալենսիային» հաղթելու շնորհիվ «Բարսելոնան» նվաճել է եզրափակչի ուղեգիր: Կատալոնական թիմը 5-րդ անգամ անընդմեջ կխաղա եզրափաչում, ինչը նոր ռեկորդ է,- գրում է «Gracenote Live» թվիթերյան վիճակագական էջը: Մինչև այդ «բլաուգրանան» 8 անգամ անընդմեջ հասել էր կիսաեզրափակիչ:

Այսուհետ «կապտանռնագույններին» է պատկանում Արքայական գավաթում ընդհանուր եզրափակիչների ռեկորդը: Նրանք մասնակցելու են 40-րդ եզրափակչին: Նախկինում լավագույն ցուցանիշը «Բարսելոնան» կիսում էր «Ռեալի» հետ (39):

Վերջին 10 տարում կատալոնացիները կմասնակցեն Իսպանիայի գավաթի 8-րդ եզրափակչին: Դրան նախորդող տասը տարիների ընթացքում «բլաուգրանան» ոչ մի անգամ եզրափակիչ չէր հասել:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» վերջին երեք խաղարկություններում նվաճել է Արքայական գավաթը: Եթե նրանք հաղթեն «Սևիլիայի» դեմ առաջիկա եզրափակիչը, ապա կկրկնեն անընդմեջ գավաթների ռեկորդը, որը պատկանում է Բիլբաոյի «Ատլետիկին» (1905-1908թթ.) և «Ռեալին» (1930-1933թթ.): Նրանք 4 անգամ անընդմեջ նվաճել են այդ տիտղոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում