Ռուսական ակումբները փորձել են վարձակալել Մխիթարյանին

Ռուսական ակումբները փորձել են վարձակալել Մխիթարյանին

«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը «YouTube»-ի իր ալիքի միջոցով հայտարարել է, որ ռուսական ակուբները փորձել են հունվարին վարձակալել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Արսենալ»:

«Գիտենք` Հենրիխն ինչպիսի բարդ իրավիճակում էր «Մանչեսթեր Յունայթեդում», Ժոզե Մոուրինյուի հետ հարաբերություններում, սակայն, միևնույն է, նա ընտրեց ֆուտբոլը: Նա մնաց Անգլիայում, սակայն անձամբ ես գիտեմ ռուսական երկու ակումբների մասին, որոնք փորձում էին հունվարին վարձակալել Մխիթարյանին: Նրանք հասկանում էին, որ չեն կարող գնել ամբողջական տրանսֆերը, սակայն կես տարով կարող էին վարձավճարային գործարք կնքել:

Այդ ակումբները փորձեր են կատարել, բայց Հենրիխը նրանց հասկացրեց, որ ցանկանում է խաղալ Եվրոպայում: Առայժմ Մխիթարյանին Ռուսաստանում չենք տեսնի, սակայն հնարավոր է ապագայում դա տեղի ունենա»,- ասել է հայ մեկնաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում