«Ուրալի» ֆուտբոլիստները` «Ալաշկերտում»

«Ուրալի» ֆուտբոլիստները` «Ալաշկերտում»

«Ալաշկերտը» շարունակում է նոր ձեռքբերումներ ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Ալաշկերտ» են տեղափոխվել Եկատերինբուրգի «Ուրալի» և Ռուսաստանի պատանեկան հավաքականների նախկին կիսապաշտպաններ Սերգեյ Սերչենկովը և Ալեքսանդր Շչերբակովը, որոնք երևանյան թիմում հանդես կգան վարձավճարով:

21-ամյա Սերչենկովը 12 հանդիպման է մասնակցել «Ուրալի» կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում` գրավելով «Թերեքի» դարպասը: Մրցաշրջանի առաջին հատվածում նա վարձակալական հիմունքներով խաղում էր ՖՆԼ-ում հանդես եկող «Օրենբուրգի» կազմում` դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ 12 հանդիպումներում: Սերգեյ Սերչենկովը հանդես է եկել Ռուսաստանի բոլոր տարիքային պատանեկան հավաքականներում` Մ-15 (9 խաղ, 3 գոլ), Մ-16 (2 խաղ), Մ-17 (4 խաղ, 1 գոլ), Մ-18 (6 խաղ, 1 գոլ) և Մ-19 (3 խաղ):

19-ամյա Շչերբակովը իր ակտիվում 6 հանդիպում ունի «Ուրալի» գլխավոր թիմի կազմում Պրեմիեր լիգայում, ևս 2 խաղ` Ռուսաստանի գավաթում: Մրցաշրջանի առաջին հատվածում նա հանդես էր գալիս ռուսական ակումբի երկրորդ թիմում` 10 խաղ, 1 գոլ: Ալեքսանդր Շչերբակովը 3 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Մ-17 հավաքականի կազմում, հրավիրվել է Մ-19 հավաքական:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում