«Վալենսիայի» երկրպագուները քարկոծել են «Բարսելոնայի» ավտոբուսը (տեսանյութ)
09/02/2018 15:18
Նմանատիպ
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո «Մեստալիա» մարզադաշտի մերձակայքում «Վալենսիայի» երկրպագուները հարձակվել են հյուրերի վրա:
«Mundo Deportivo»-ն հայտնում է, որ «չղջիկների» ֆանատները քարեր են նետել կատալոնացիների ավտոբուսի վրա: Միջադեպի արդյունքում կոտրվել է պատուհաններից մեկը: Միջադեպի պատճառով ֆուտբոլիստները չեն տուժել: Ոստիկաններն անմիջապես ձերբակալել են կարգազանցներին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» երկու խաղերի արդյունքում հաղթել է ընդհանուր 3:0 հաշվով (1:0, 2:0) և մտել է եզրափակիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում