«Բորուսսիան» հայտնել է Պուլիշիչի տրանսֆերային արժեքը

«Բորուսսիան» հայտնել է Պուլիշիչի տրանսֆերային արժեքը

Դորտմունդի «Բորուսսիան» մտադիր չէ բաժանվել իր եզրային կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչից: 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Բավարիան»:

Sport1.de-ից տեղեկանում ենք, որ դորտմունդյան ակումբն արդեն հնարավոր գնորդներին տեղեկացրել է, որ ամերիկացուց կբաժանվի նվազագույնը 100 միլիոն եվրոյի դիմաց: Պուլիշիչի պայմանագրի ժամկետը սպառվում է 2020 թվականի ամռանը, իսկ գերմանական ակումբը մտադիր է երկարաձգել այն:

Ավելի վաղ «Բորուսսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբը տրանսֆերային հարցերում այլևս չի հանդուրժելու ֆուտբոլիստների սպառնալիքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում