Զիդան․ Ուզում եմ՝ Իսկոն ամբողջ կարիերան «Ռեալում» անցկացնի

Զիդան․ Ուզում եմ՝ Իսկոն ամբողջ կարիերան «Ռեալում» անցկացնի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է կիսապաշտպան Իսկոյից բաժանվելու մտադրության մասին տեղեկությունը: Ֆրանսիացին ասել է, որ նախկինի պես հույսեր է կապում իսպանացու հետ:

«Ցանկանում եմ Իսկոյին իմ թիմում տեսնել, պաշտում եմ այդ ֆուտբոլիստին: Ուզում եմ, որ նա ամբողջ կարիերան «Ռեալում» անցկացնի: Նրա հեռանալու մասին շշուկները կեղծ են: Իսկոն արդեն ցուցադրել է իր խաղամակարդակը և հետագայում շարունակելու է նույնն անել»,- 45-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում marca.com-ը:

Ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն, Զիդանը հիասթափվել էր 25-ամյա ֆուտբոլիստից, որովհետև նրան վստահելու համար հրաժարվել էր Խամես Ռոդրիգեսի ծառայություններից, սակայն սպասելիքները չէին արդարացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում