Կայացել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

Կայացել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

Երևանում ավարտվեց սուսերամարտի Հայաստանի երիտասարդների (մինչև 20 տարեկաններ) առաջնությունը, որին մասնակցեց 100 մարզիկ՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից:

Հաղթողներ և մրցանակակիրներ դարձան հետևյալ մարզիկները՝

Տղաներ

Խոցասուսեր. Էդուարդ Օվիկյան, Աբրահամ Սարգսյան, Գրիգոր Մնացականյան և Վահագն Գրիգորյան:

Ճկասուսեր. Արմեն Դալլաքյան, Պարգև Ստեփանյան, Հենրիկ Բալիկյան և Համլետ Մխոյան:

Թրասուսեր. Լևոն Քերոբյան, Էդուարդ Բաղյան, Վահան Նազարեթյան և Կարեն Հակոբյան:

Աղջիկներ

Խոցասուսեր. Նաիրա Համազասպյան, Ինեսա Բաբախանովա, Սվետլանա Նազարյան և Անժելա Հախնազարյան:

Ճկասուսեր. Անահիտ Ալոյան, Սեդա Գևորգյան, Սիլվա Ղազարյան և Կալիպսե Թորոսյան:

 

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական

Հետևեք մեզ նաև Telegram-ում