Ռաբիո․ Մենք գիտենք, որ Նեյմարն արտոնություններ ունի

Ռաբիո․ Մենք գիտենք, որ Նեյմարն արտոնություններ ունի

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն հայտարարել է, որ թիմակից Նեյմարն ընդհանրապես մեծամիտ չէ՝ չնայած ունի որոշ արտոնություններ։

-Նեյմարն իրեն աստղ չի համարում։ Հանդերձարանում նա հասարակ տղա է և մեծամիտ պահվածք չունի։ Նա կարող էր մեծամիտ լինել, բայց այդպիսին չէ։ Իհարկե, մենք գիտենք, որ նա ունի որոշակի արտոնություններ։ Մբապեն ևս ունի արտոնություններ։ Ինձ այդ ամենը չի անհանգստացնում, ես ոչ ոքի չեմ նախանձում,- Ռաբիոյի խոսքը փոխանցում է «L’Equipe»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում