Ի՞նչ է պետք իմանալ «Բազել» – «Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ

Ի՞նչ է պետք իմանալ «Բազել» – «Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ

«Բազելը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն հանդիպել է մանչեսթերյան ակումբի․ «Մանչեսթեր Յունայթեդից» հետո հերթը «Մանչեսթեր Սիթիին» է: 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին 4 դիմակայություններում «Մանչեսթեր Սիթին» պարտվել է 3 անգամ: Բացառություն էր 2015-16թթ. մրցաշրջանը, երբ Մանուել Պելեգրինիի թիմը հասավ կիսաեզրափակիչ: «Բազելը» 2 անգամ (2012-ին և 2015-ին) հասել է այս փուլ, երկու անգամ էլ դուրս մնացել հետագա պայքարից: 

Փաստեր թիմերի վերաբերյալ 

«Բազել»

  • «Բազելը» երրորդ անգամ է խաղում 1/8 եզրափակչում: 2011-12թթ. մրցաշրջանում շվեյցարացիները սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեցին «Բավարիային», բայց հետո 0:7 հաշվով պարտվեցին Մյունխենում՝ կրելով եվրագավաթներում իրենց խոշորագույն հաշվով պարտությունը: 2014-15թթ. մրցաշրջանում «Բազելը» սեփական դաշտում 1:1 խաղաց «Պորտուի» դեմ, իսկ պատասխան խաղում պարտվեց 0:4 հաշվով: 
  • «Բազելն» այս մրցաշրջանում արդեն հաղթել է մանչեսթերյան ակումբի՝ խմբային փուլի 5-րդ տուրում նվազագույն հաշվով առավելության հասնելով «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Շվեյցարացիները A խմբից երկրորդ տեղով են դուրս եկել՝ վաստակելով 12 միավոր: Խմբային փուլում սա նրանց լավագույն ցուցանիշն է: 
  • Նախքան «Բենֆիկայի» նկատմամբ երկրորդ տուրում 5:0 հաշվով տարած հաղթանակը (ՉԼ-ում «Բազելի» ամենախոշոր հաշվով գրանցած հաղթանակը) Ռաֆայել Վիկի թիմը եվրաարենայում 9 խաղ չէր հաղթել (Ո3 Պ6): Ավելի ստույգ՝ 2016-ի փետրվարի 25-ին «Սենտ Էտյենի» դեմ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո:
  • Եվրագավաթների վերջին 5 խաղերում «Սանկտ-Յակոբ Պարկում» շվեյցարացիները 3 անգամ պարտվել են, իսկ վերջին 10 խաղում «Բազելը» 3 հաղթանակ է տարել և 4 անգամ պարտվել։ 2013-14թթ․ մրցաշրջանից սկսած նրանք սեփական դաշտում եվրագավաթների 25 խաղերից ընդամենը 6-ում են պարտվել: 
  • Անգլիական ակումբների դեմ «Բազելի» վիճակագրությունը՝ Հ7 Ո8 Պ13 (սեփական դաշտում Հ6 Ո3 Պ5):
  • Անգլիական թիմերի դեմ երկխաղյա դիմակայություններում «Բազելի» վիճակագրությունը՝ Հ1 Պ4: Միակ հաղթանակը գրանցվել է 2012-13թթ. մրցաշրջանում՝ Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Տոտենհեմի» դեմ դիմակայությունում (2:2 արտագնա խաղում, 2:2 սեփական դաշտում, հաղթանակ 11-մետրանոց հարվածաշարում): «Բազելը» հաջորդ փուլում պարտվել է «Չելսիին» (1:2 սեփական դաշտում, 1:3 արտագնա խաղում), իսկ դրանից հետո անգլիացիների հետ եվրագավաթների եզրափակիչ փուլում չի խաղացել:

      

«Մանչեսթեր Սիթի»

  • «Մանչեսթեր Սիթին» վերջին 4 մրցաշրջաններում խաղացել է 1/8 եզրափակչում: 2016-17թթ. մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի թիմը զիջել է «Մոնակոյին» արտագնա խաղում խփած գոլերի կանոնով (5:3 սեփական դաշտում և 1:3 արտագնա խաղում) և երրորդ անգամ դուրս մնացել այդ փուլից: Մինչև այդ «Սիթին» «Բարսելոնային» պարտվել է 2013-14թթ․ մրցաշրջանում (0:2 սեփական դաշտում և 1:2 արտագնա խաղում) և 2014-15թթ. խաղարկությունում (1:2 սեփական դաշտում և 0:1 արտագնա խաղում): Միակ հաղթանակը գրանցվել է Կիևի «Դինամոյի» նկատմամբ 2015-16թթ. խաղարկությունում (3:1 սեփական դաշտում և 0:0 արտագնա խաղում):
  • Ուշագրավ է, որ միայն 2015-16թթ. մրցաշրջանում է «Մանչեսթեր Սիթին» խմբում առաջին տեղը գրավել և միայն այդ մրցաշրջանում հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը:
  • «Մանչեսթեր Սիթին» նախկինում Շվեյցարիան ներկայացնող ակումբների հետ չի խաղացել:
  • Ընթացիկ մրցաշրջանում «Սիթին» խմբային փուլի առաջին 5 խաղում հաղթել է, իսկ հետո արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվել «Շախտյորին»: Արտագնա մյուս հանդիպումներում հաղթել է «Ֆեյենորդին» (4:0) և «Նապոլիին» (4:2)։ Եվրագավաթների արտագնա վերջին 10 խաղում «քաղաքայինները» հաղթել են 3 անգամ (Հ3 Պ4): 

     

Թիմերի միջև եղած կապը

  • «Բարսելոնան» գլխավորելու ընթացքում Խոսեպ Գվարդիոլան 2 խաղ է անցկացրել «Բազելի» դեմ՝ Չեմպիոնների լիգայի 2008-09թթ խաղարկության խմբային փուլում (5:0 արտագնա խաղում և 1:1 սեփական դաշտում): Այդ մրցաշրջանում կատալոնացիները հաղթել են Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում։
  • Եվրաարենայում խփած 6 գոլերից 3-ը Ֆաբիան Ֆրայը խփել է Անգլիայում։ Այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը խփած առաջին գոլը (3:3) 2011-ի սեպտեմբերին: Ֆրայն աչքի է ընկել նաև ՈւԵՖԱ-ի Գավաթի 2012-13թթ. խաղարկության 1/4 եզրափակչի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում (2:2) և Չեմպիոնների լիգայի 2014-15թթ. խմբային փուլի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը (1:1):
  • Կայլ Ուոքերը «Տոտենհեմի» կազմում Եվրոպա լիգայի 2012-13թթ. խաղարկության 1/4  եզրափակչում պարտվել է «Բազելին»:
  • Ֆերնանդինյոն «Շախտյորի» կազմում գոլ է խփել «Բազելին» (2:1) Չեմպիոնների լիգայի 2012-13թթ. խաղարկության խմբային փուլում:
  • 2007-ի դեկտեմբերին Վենսան Կոմպանին «Համբուրգին» օգնել է ոչ-ոքի խաղալ «Բազելի» դեմ ՈւԵՖԱ-ի գավաթում (1:1): 
  • Ռիկի վան Վոլֆսվինկելի գոլը ապահովել է «Սպորտինգի» հաղթանակը «Սիթիի» դեմ (3:2) 2011-12թթ. մրցաշրջանի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում:  

Միասին են խաղացել

  • Ժոֆրուս Սերեյ Դյեն և Յայա Տուրեն (Կոտ-դ՛ Իվուար, 2013-2015)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում