«Պորտու» – «Լիվերպուլ». Նախաբան

«Պորտու» – «Լիվերպուլ». Նախաբան

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում այսօր կայանալու է «Պորտու» – «Լիվերպուլ» դիմակայության առաջին հանդիպումը։ Ներկայացնում ենք խաղին առնչվող առանցքային վիճակագրական տվյալներն ու փաստերը։

«Պորտուն» փորձելու է եվրագավաթներում 5-րդ փորձից հաղթել «Լիվերպուլին»: Վիճակագրությունը վստահեցնում է, որ պորտուգալացիներն այդ հնարավորություն ունեն իսկապես ունեն։

  • Մերսիսայդցիների դեմ նախորդ 4 խաղերում  «Պորտուն» 2 անգամ ոչ-ոքի է  խաղացել, 2 պարտություն կրել: «Պորտուն» երկրորդ անգամ անընդմեջ է 1/8 եզրափակիչ է դուրս եկել, իսկ 1/4 եզրափակչում վերջին անգամ խաղացել է 2015 թվականին: «Լիվերպուլը» 2008-2009թթ․ մրցաշրջանից հետո 1/8 եզրափակչում հանդես չի եկել:
  • «Պորտուն» G խմբում երկրորդ տեղը գրավելով է դուրս եկել փլեյ-օֆֆ, իսկ «Լիվերպուլը» E խմբի առաջատարն էր առանց պարտության շարքով (Հ3 Ո3):

Նախորդ հանդիպումները

  • Թիմերը 4 հանդիպում են անցկացրել եվրագավաթներում և բոլորը 21-րդ դարում: Առաջին անգամ հանդիպել են «Լիվերպուլի» համար հաղթական 2000-01թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի 1/4 եզրափակչում: Ժերար Ուլեի թիմը նախ ոչ-ոքի խաղաց Պորտուգալիայում (0:0), ապա հաղթեց (2:0) սեփական հարկի տակ: Գոլեր խփեցին Դենի Մերֆին և Մայքլ Օուենը:
  • Եվս երկու հանդիպում թիմերն անցկացրել են Չեմպիոնների լիգայի 2007-08թթ. խաղարկության խմբային փուլում: Պորտուում 1:1 է գրանցվել․ հաշիվը 11-մետրանոց տուգանայինից բացել է Լուչոն, իսկ հյուրերի պատասխան գոլը խփել է Դիրկ Կայտը։ «Էնֆիլդում» խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացել է Ֆերնանդո Տորրեսը, բայց 33-րդ րոպեին Լիսանդրոն հավասարեցրել է այն: Ընդմիջումից հետո տանտերերի կազմում կրկին աչքի է ընկել Տորրեսը, ապա Սթիվեն Ջերրարդը և Պիտեր Կրաուչն են գոլեր խփել: Ի վերջո, երկու թիմերն էլ դուրս են եկել 1/8 եզրափակիչ:

Վիճակագրություն և փաստեր

«Պորտու»

  • «Պորտուն» երեք անգամ հաղթահարել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը և 6 անգամ դուրս մնացել պայքարից (վերջին 4 դեպքում 1 անգամ է հաջորդ փուլ անցել): 2016-17թթ. մրցաշրջանում պորտուգալական ակումբը այս նույն փուլում պարտվել է եզրափակչի ապագա մասնակից «Յուվենտուսին» (0:2 սեփական դաշտում, 0:1 արտագնա խաղում):
  • «Պորտուի» սեփական դաշտում Անգլիան ներկայացնող թիմերի դեմ խաղերի վիճակագրությունը՝ Հ8 Ո6 Պ3: Նմանատիպ վերջին խաղում (2016-17թթ., ՉԼ խմբային փուլ) «Պորտուն» 5:0 հաշվով հաղթել է «Լեսթերին», որն այդ պահին արդեն ապահովել էր առաջին հորիզոնականը:
  • Ընթացիկ մրցաշրջանում «Պորտուն» սեփական դաշտում 6 միավոր է վաստակել: Առաջին տուրում պարտվել է «Բեշիկթաշին» (1:3), ապա հաղթել «Լեյպցիգին» (3:1) և «Մոնակոյին» (5:2)՝ ապահովելով G խմբի երկրորդ հորիզոնականը:
  • «Պորտուն» սեփական դաշտում անցկացրած եվրագավաթների վերջին 10 խաղերից 4-ում պարտվել է:
  • Նախքան խմբային փուլի արտագնա խաղում «Մոնակոյի» դեմ տարած հաղթանակը պորտուգալացիները 3 անգամ անընդմեջ պարտվել են Չեմպիոնների լիգայում, իսկ վերջին 7 խաղում 3 հաղթանակ են տարել:
  • Անցյալ մրցաշրջանում «Պորտուն» երրորդ անգամ 6 մրցաշրջանի ընթացքում դուրս եկավ խմբային փուլից: Թիմը 2006-07թթ․ – 2009-10թթ․ ընթացքից հետո երկրորդ անգամ անընդմեջ է դուրս գալիս եզրափակիչ փուլ: 
  • Անգլիան ներկայացնող թիմերի դեմ «Պորտուի» երկխաղյա դիմակայությունների ընդհանուր վիճակագրությունը՝ Հ3 Պ7: Վերջին 4 խաղերում «Պորտուն» պարտվել է անգլիական թիմերին: Ամենաթարմը Եվրոպա լիգայի 2011-12թթ. խաղարկությունում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունն է (1:2 սեփական դաշտում և 0:4 արտագնա խաղում):
  • «Պորտուն» վերջին անգամ անգլիական թիմի երկխաղյա դիմակայությունում հաղթել է դեռևս Ժոզե Մոուրինյուի օրոք՝ 2003-04թթ. Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։ Զոհը «Մանչեսթեր Յունայթեդն» էր (2:1 սեփական դաշտում և 1:1 արտագնա խաղում): «Պորտուն» արդյունքում հասավ եզրափակիչ ու հաղթեց:

«Լիվերպուլ»

  • «Լիվերպուլի» վերջին դիմակայությունն այս փուլում (2008-09թթ․) ավարտվել է «Ռեալի» ջախջախմամբ (1:0 արտագնա խաղում, 4:0 սեփական դաշտում): «Կարմիրների» ընդհանուր վիճակագրությունը 1/8 եզրափակիչներում՝ Հ4 Պ1: Միակ պարտությունը կրել են պորտուգալական «Բենֆիկայից»: 2005-06թթ. «Լիվերպուլը» գործող չեմպիոնի կարգավիճակում «արծիվներին» արտագնա խաղում պարտվել է 0:1 հաշվով, իսկ սեփական դաշտում՝ 0:2։
  • «Էնֆիլդում» կրած պարտությունը «Լիվերպուլի» համար դեռևս միակն է պորտուգալական թիմերի դեմ սեփական դաշտում անցկացրած հանդիպումներում: 7 այլ խաղում անգլիացիները 6 հաղթանակ են տոնել և 2 անգամ ոչ-ոքի գրանցել:
  • «Լիվերպուլի» վերջին այցը Պորտուգալիա ավարտվել է «Բրագայի» հաղթանակով՝ 0:1 (Եվրոպա լիգայի 2010-11թթ. խաղարկության 1/8 եզրափակչի առաջին հանդիպում): Պատասխան խաղում գոլեր չեն գրանցվել: Պորտուգալիան ներկայացնող թիմերի դեմ երկխաղյա դիմակայությունների «Լիվերպուլի» ընդհանուր վիճակագրությունը՝ Հ5 Պ2:
  • Պորտուգալական թիմերի դեմ արտագնա խաղերում «Լիվերպուլի» վիճակագրությունը՝ Հ2 Ո3 Պ4: Մերսիսայդցիները հաղթել են առաջին 2 խաղերում, բայց վերջին 7-ում չեն կարողացել հաղթել:

Կապը թիմերի միջև

  • Իկեր Կասիլյասը «Ռեալի» դարպասն էր պաշտպանում, երբ «Լիվերպուլը» 2008-09թթ. մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի այս նույն փուլում հաղթեց մադրիդցիներին: 2014-15թթ. խմբային փուլում Կասիլյասի թիմի բախտն ավելի շատ բերեց՝ արտագնա խաղում հաղթեցին 3:0 հաշվով, իսկ սեփական դաշտում՝ 1:0:
  • 2016-17թթ. մրցաշրջանում Մոհամեդ Սալահը և «Ռոմայի» նրա ընկերները «վիշապներից» պարտություն կրեցին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում (1:1 արտագնա խաղում և 0:3 սեփական դաշտում):
  • Մաքսի Պերեյրան «Բենֆիկային» օգնել է հաղթել «Լիվերպուլին» (2:1) Եվրոպա լիգայի 2009-10թթ. խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում: Արգենտինացին պահեստայինների նստարանին է անցկացրել պատասխան խաղը, որում «Լիվերպուլը» հաղթել է 4:1 հաշվով:
  • Եվրոպայի 2015 թվականի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչում Ռիկարդու Պերեյրան և Սերժիու Օլիվեյրան Պորտուգալիայի կազմում հաղթել են Գերմանիային (5:0): Մրցակցի կազմում էր Էմրե Ջանը: Ռիկարդուն խփել է իր թիմի երկրորդ գոլը։

Հավաքականի խաղընկերներ

  • Իկեր Կասիլյաս և Ալբերտո Մորենո (Իսպանիա)
  • Օլիվեր Տորրես և Ալբերտո Մորենո (Իսպանիայի երիտասարդական հավաքական)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում