«Ռեալի» մեկնարկային կազմը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

«Ռեալի» մեկնարկային կազմը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

Երևանի ժամանակով 23։45-ին մեկնարկելու է Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Ռեալ» – «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը։ Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այս խաղի համար ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը․

Կեյլոր Նավաս – Դանի Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Մարսելո, Կրոս, Մոդրիչ, Լուկաս Վասկես, Ասենսիո, Ռոնալդու, Բենզեմա։

Պահեստայիններ՝ Կիկո Կասիլյա, Նաչո, Բեյլ, Կազեմիրո, Աշրաֆ, Իսկո, Կովաչիչ։

 

Նշենք, որ այժմ «Ռեալն» ունի 39 միավոր (21 խաղ) և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 26 միավորով 14-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում