USD
EUR
RUB

«Ռեալի» խնդիրներն ու ՊՍԺ-ի դեմ վերջին հույսը

 

Ընթացիկ մրցաշրջանը Մադրիդի «Ռեալի» համար, կարելի է ասել, վերածվել է դժոխքի: Թիմի ցուցադրած խաղն ու արդյունքները հուսադրող չեն: Sport․Times.am-ը վերլուծել է մադրիդյան ակումբի շուրջ ստեղծված իրավիճակը:

Արդյունքները

«Ռեալը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում, տոնել է 12 հաղթանակ, 6  անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է 4 պարտություն։ Եթե ուշադրություն դարձնենք արդյունքներին, ապա ոչ մի օրինաչափություն չկա․ «Ռեալը» միավորներ է կորցրել թե՛ թույլ, թե՛ ուժեղ մրցակիցների հետ խաղերում։ 

Չկա կոնկրետ օրինաչափություն, որը կբնութագրի «Ռեալի» խնդիրները: Եթե թիմը պարտվեր միայն թույլ մրցակիցների դեմ խաղերում, ապա կարող էինք նշել, որ մադրիդցիները դժվարություններ են ունենում մրցակցի հագեցած պաշտպանությունը ճեղքելու առումով, բայց նման բան չկա: Հասարակ վիճակագրություն՝ մադրիդցիները միջինը մեկ խաղում 19 հարված են կատարում մրցակցի դարպասին:

Խնդիրները

Կադրային

Բազմիցս նշել ենք, որ «Ռեալի» խնդիրները սկսվեցին նախորդ տարվա ամռանից, երբ թիմից հեռացան Պեպեն, Մորատան, Խամեսը, իսկ մադրիդցիները չգտան արժանի փոխարինողներ: Տարօրինակ է «Ռեալի» դիրքորոշումը նոր տրանսֆերների հարցում․ նախագահ Ֆլորենտինո Պերեսն իրեն չափազանց զուսպ է պահում

Լուծո՞ւմը։ Նոր տրանսֆերներ և կազմի փոփոխություն։ Կրոս-Կազեմիրո-Մոդրիչ եռյակը ժամանակին փայլուն խաղ է ցույց տվել, սակայն մրցակցության բացակայությունը բերել է այն վիճակին, որում հիմա գտնվում է «Ռեալը»: Նույնը կարելի է ասել նաև պաշտպանության և հարձակման գծի մասին: Հարձակվողների անձեռնմխելիության և Զիդանի՝ Բենզեմային ուղղված մեծ, աննկարագրելի և անհասկանալի վստահության պատճառով կանոնավոր խաղալու հնարավորություն չեն ունենում Մարկո Ասենսիոն և Իսկոն: Տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք ունեն բոլոր որակները մեկնարկային կազմում փայլելու համար: Խնդիրն այն է, որ երկուսն էլ հարձակողական ոճի ֆուտբոլիստներ են և չեն կարող մրցակցել կենտրոնական կիսապաշտպանների եռյակի հետ: 

Ճնշումը

Ակնհայտ է, որ հիմա «Ռեալում» թե՛ ֆուտբոլիստները, թե՛ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հոգեբանական տեսանկյունկից գտնվում են մեծ ճնշման տակ: Սկզբում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարողանում էր խուսափել նման հարցադրումներից՝ վստահեցնելով, որ ամեն ինչ կարգին է, չեմպիոնական պայքարն ավարտված չէ և այլն և այլն: Այդ ընթացքում երկրպագուները և ֆուտբոլիստները Զիդանի կողքին էին և հավատում էին նրան, բայց հիմա... Հիմա Զիդանի խոսքերը նման են իրականությունից կտրված, երկու անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթ հաղթած մարզչի անհիմն ինքնավստահության: Իհարկե, ֆրանսիացի մասնագետն իր թիմի հետ ունիկալ արդյունք է գրանցել վերջին երկու մրցաշրջաններում, բայց հիմա դրանց մասին հիշելու ժամանակը չէ։

Լուծո՞ւմը։ Մեկն է՝ հաղթել: Եթե մադրիդցիները նորից վերադառնան հաղթական ուղու վրա, ապա ճնշումը միանգամից կվերանա:

ժամանակաշրջանի ավարտը

Յուրաքանչյուր թիմ ունենում է, այսպես ասած, «պիտանելիության ժամկետ»: Ինչպես երևում է, «Ռեալի» այս կազմի ժամանակաշրջանը մոտենում է ավարտին: Դա բնական երևույթ է ֆուտբոլում և այն թակել է նույնիսկ Պեպ Գվարդիոլայի հավերժ անպարտելի թվացող «Բարսելոնայի» դուռը: 

Զիդանը պետք է ապացուցի՝ իրեն չի սպառել

Իհարկե, չի սպառել: Սովորաբար մարզիչներին համեմատում են տիտղոսներով։ Զիդանն այս տեսանկյունից ֆանտաստիկ մեկնարկ է վերցրել, բայց հիմա եկել է խնդիրները լուծելու փուլը։ Ֆրանսիացին իր կարճ մարզչական կարիերայի ընթացքում չէր բախվել այսպիսի իրավիճակի և այժմ կարևոր է ճիշտ արձագանքը։ Հաշվի առնելով Ֆլորենտինո Պերեսի նախորդ որոշումները (Անչելոտիին և Մոուրինյուին հեռացնելը, երբ մրցաշրջանի ընթացքում թիմը մնաց առանց տիտղոսների), եթե «Ռեալը» ընթացիկ մրցաշրջանում չհաղթի Չեմպիոնների լիգայում, ապա Զիդանը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Դրա մասին խոսել է նաև անձամբ Զինեդին Զիդանը՝ նշելով, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղերը կարող են ճակատագրական լինել իր համար: Իսկ ի՞նչ կարող ենք սպասել այդ խաղերից:

«Ռեալ» - ՊՍԺ. Վերջին շանսը

Շատ դժվար է կանխատեսել դիմակայության արդյունքը: Որպես կանոն երկխաղյա դիմակայություններում մի փոքր առավելություն է ունենում այն թիմը, որը պատասխան հանդիպումն անցկացնում է տանը: Այս դեպքում պատասխան հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում:

Չնայած անհաջողություններին՝ «Ռեալը» մնում է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը: Նրանք առանց պայքարի իհարկե չեն հանձնվի: Նույնը չի կարելի ասել ՊՍԺ-ի մասին: Շատերը հիշում են ՊՍԺ-ի հանրահայտ ձախողումը «Բարսելոնայի» հետ: Այո, դրան այլ անուն տալ հնարավոր չէ: Փարիզյան ակումբը լիովին ձախողեց պատասխան հանդիպումը: ՊՍԺ-ն զգալիորեն ուժեղացել է այս մրցաշրջանում, բայց գլխավոր մարզիչը նույնն է մնացել՝ զգուշավոր, այդպես էլ թոփ-մարզչի կարգավիճակ չստացած Ունաի Էմերի:

Վերադառնանք «Ռեալին»: Հնարավոր չէ խոսել թիմերից որևէ մեկի առավելության, թույլ կամ ուժեղ կողմերի մասին: Այսպիսի խաղերում դրանք բոլորովին էական չեն: Սա այն դեպքն է, երբ ֆուտբոլիստներին մոտիվացնելու կարիք էլ չկա: Բոլորն էլ հասկանում են, որ սա Զիդանի վերջին շանսն է: Իսկ ՊՍԺ-ի համար սա բաղձալի գավաթին հասնելու գուցե գլխավոր փորձությունն է:

Միհրան Ալեքսանյան 

Լրահոս
Ռոնալդուն կրկնել է ազգային հավաքականում խփած գնդակների համաշխարհային ռեկորդը 7 ֆուտբոլիստ հեռացել է Նոայից Հայտնի է՝ երբ Բարսելոնան կհայտարարի Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման մասին Մեսսին ու ընկերները տոնեցին առաջին հաղթանակը Սերխիո Ռամոսը պաշտոնապես հեռանում է «Ռեալ»-ից «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի Եվրո-2020. ինչ հանդիպումներ կան Ռոջեր Ֆեդերերը լքել է Roland Garros-ի մրցաշարը՝ հրաժարվելով շարունակել պայքարը Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել Խարկովում Շվեդիա-Հայաստան․ մեր ընտրանու մեկնարկային կազմը «Վան»-ի 15 ֆուտբոլիստ հեռացել է ակումբից Ռոման շարունակում է դարպասապահի փնտրտուքները Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Շվեդիա «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կարող են հեռացվել Չեմպիոնների լիգայից Պաշտոնական. Անչելոտին գլխավորեց Ռեալ Մադրիդը Վբեյմար Անգուլոյի ֆանտաստիկ գոլը Խորվաթիայի դարպասը Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ «Հույս ունեմ` Հենրիխը սեպտեմբերին կմիանա և կօգնի մեզ». Խոակին Կապառոս Մ15 ԵԱ․ Մեր ըմբիշները ևս 7 մեդալ են նվաճել Սոֆիայում Աղբյուր. Ռոման Մխիթարյանին 2 տարվա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով «Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ) Nike-ը խզել է պայմանագիրը Նեյմարի հետ Հայաստանը մեկ օրում 2 չեմպիոն ունեցավ Գարիկ Կարապետյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը հաղթել է թուրք մրցակցի և նվաճել աշխարհի գավաթի ուղեգիր Մոուրինյուի առաջարկը Ռոնալդուին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները կարող են անցկացվել մեկ խաղով Արոնյանը Grand Chess Tour մրցաշարին կմասնակցի Հայաստանի դրոշի տակ Բարսելոնան Մեսսիին 10 տարվա պայմանագիր կառաջարկի Պաշտոնական․ Զիդանը հեռացավ Ռեալից Հենրիխ Մխիթարյանն առատաձեռն առաջարկ է ստացել ռուսական ակումբներից մեկից Պաչաջյան. Խոսել եմ Հենոյի հետ, հիասթափություն չկա Հենրիխ Մխիթարյանին ազգային հավաքական չհրավիրելու պատճառը. ՀՖՖ-ն պարզաբանում է Հենրիխ Մխիթարյանը Սերիա Ա-ի խորհրդանշական թիմի կազմում է Մխիթարյանը` ազգային հավաքական չհրավիրվելու մասին Ռոնալդուն՝ լավագույն ֆուտբոլիստ «Բարսելոնան» ինձ չի գնահատել․ Հաղթանակից հետո Սուարեսն արտասվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գատուզոն հեռանում է Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին չպարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
website by Sargssyan