«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Լեսթերին», Ագուերոն՝ պոկերի հեղինակ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Լեսթերին», Ագուերոն՝ պոկերի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» 27-րդ տուրում խոշոր հաշվով առավելության հասավ «Լեսթերի» նկատմամբ․ «Էտիհադում» կայացած հանդիպումն ավարտվեց 5։1 հաշվով։

Հաշիվը բացվեց 3-րդ րոպեին, երբ Կևին դե Բրյունեի փոխանցումը գոլով եզրափակեց Ռահիմ Սթերլինգը։ Խաղակեսի միջնամասում տպավորիչ խաղով աչքի ընկավ և հաշիվը հավասարեցրեց Ջեյմի Վարդին։ Թիմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում պոկեր ձևակերպեց Սերխիո Ագուերոն՝ երկու դեպքում եզրափակելով դե Բրյունեի փոխանցումները։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 72 միավոր, իսկ «Լեսթերը» մնաց 35 միավորով՝ 8-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Լեսթեր»՝ 5։1
Գոլերը՝  Սթերլինգ 3՛, Ագուերո 48՛, 53՛, 77՛, 90՛ – Վարդի 24՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում