«Ռեալը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Ռեալը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ՝ 5։2։

«Սանտյագո Բեռնաբու» մարզադաշտում կայացած խաղի ելքը վճռվեց դեռևս առաջին կեսում, որի ընթացքում Զինեդին Զիդանի սաները 4 գոլ խփեցին։ Հաշիվն առաջին րոպեին բացեց Լուկաս Վասկեսը՝ գլխի դիպուկ հարվածով եզրափակելով Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումը։ Խաղակեսի միջնամասում Ռոնալդուն դուբլ ձևակերպեց, մեկ տպավորիչ գոլով էլ աչքի ընկավ Թոնի Կրոսը։

Հանդիպման վերջնամասում արձանագրվեց ևս 3 գոլ․ 74-րդ րոպեին Բաուտիստան կրճատեց հաշվի տարբերությունը։ 6 րոպե անց Ռոնալդուն խփեց այս խաղում իր երրորդ գոլը՝ ձևակերպելով ընթացիկ առաջնությունում իր առաջին հեթ-տրիկը։ Իսկ վերջնական հաշիվը 83-րդ րոպեին ձևակերպեց Ասյեր Իլյարամենդին։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 42 միավոր (22 միավոր) և դեռևս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» մնաց 26 միավորով՝ 14-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 5։2
Գոլերը՝ Վասկես 1՛, Ռոնալդու 27՛, 37՛, 80՛, Կրոս 34՛ – Բաուտիստա 74՛, Իլյարամենդի 83՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում