Հավակնորդների մրցաշար․ Հայտնի է Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը
11/02/2018 13:47
Նմանատիպ
Մարտի 10-28-ը, Բեռլինում անցկացվելու է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը։ Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը:
Մեկնարկային տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցելու է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ:
Առաջին տուրի մյուս զույգերը կազմել են՝
- Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ) – Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ)
- Սերգեյ Կարյակին (ՌԴ) – Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
- Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Ուեսլի Սո (ԱՄՆ)
Վիճակահանության ամբողջական արդյունքները ներկայացված են այս հղմամբ։
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում կհանդիպի նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում