«Բավարիան» երկարաձգել է Ուլրայխի հետ պայմանագիրը

«Բավարիան» երկարաձգել է Ուլրայխի հետ պայմանագիրը

Դարպասապահ Սվեն Ուլրայխը նոր պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ։ 29-ամյա դարպասապահի նախկին համաձայնագիրը նախատեսված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, իսկ նոր պայմանագիրը կգործի մինչև 2021 թվականի հունիսի 31-ը։

Գերմանացի դարպասապահը «Բավարիա» է տեղափոխվել 2015 թվականին, «Շտուտգարտից», և այժմ՝ վնասվածք ունեցող Մանուել Նոյերի բացակայության շրջանում, համարվում է մյունխենյան ակումբի առաջին դարպասապահը։

«Ուրախ եմ, որ «Բավարիան» ինձ հետ է կապում ապագան։ Ինձ վստահեցին, և ես կփորձեմ մեծագույն ակումբին օգնել առաջիկա տարիներին հասնել սահմանված նպատակներին։ Բացի այդ, ես և ընտանիքս Մյունխենում մեզ հիանալի ենք զգում»,- Ուլրայխի խոսքը փոխանցում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում